ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք
Սեռական ձանձրույթ
Սեռական ձանձրույթը ներքին սուբյեկտիվ զգացողություն է, որն ընդհանուր առմամբ ընկալվում է որպես ձանձրույթ: Երբեմն անձը հոգնելով իր իսկ կողմից ստեղծված միջանձնային փոխհարաբերություններից և/կամ իրականությունից, փորձում է ձանձրույթը փարատելու համար փոխել շրջապատը, տվյալ դեպքում զուգընկերոջը /-ուհուն/ և փնտրում նոր հնարավորություն ռեալիզացվելու համար:
Սեռական ստերեոտիպերը , որոնք ձևավորվում են միկրոսոցիալ շրջանակում, ունեն ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Ստերեոտիպերի դրական նշանակությունը կարող է պայմանավորել որոշակի բիոռիթմեր, որոնք ունեն մեծ ֆիզիոլոգիական կարևորություն, ինչպես նաև պաշտպանում են ժամանակակից սեռական դրսևորումներից և սեռական շեղումների ընդօրինակումից, որոնք վտանգավոր են հասարակության համար: Իսկ բացասականը` սահմանափակում են անձի հնարավորությունները և ադապտացիոն մեխանիզմները այլ մշակութային պայմաններում` դառնալով թվացյալ անընդունելի` տվյալ անձանց համար:
Ադապտացված լինելու համար անձը պետք է ճկուն և ունակ լինի պարբերաբար փոխել ձևավորված կարծրատիպերը, որոնք ձանձրույթ են ծնում իրենց համար:
Մենք` սեքսոլոգներս, մեկնաբանոմ ենք խնդիրները ֆիզիոլոգիկան և սոցիալ-հոգեբանական տեսանկյունից, որը հնարավոր է առաջին հայացքից անիրական թվալ: Մենք դիտարկում ենք սեռական ձանձրույթը, որպես ֆիզիոլոգիական հիմք ունեցող վիճակ: Քանի որ սեքսուալ զուգընկերների մոտ տարիների ընթացքում սեռական ձանձրույթից առաջացած միմյանց հանդեպ զզվանքի զգացումը և սեռական ցանկության անկումը հիմնված է ավելի խոր ներ-միջանձնային կոնֆլիկտների, ֆիզիկական խնդիրների վրա, որոնք մեր իրականության մեջ թվացյալ լուծում են ստանում, իրավիճակի և պայմանների փոփոխմամբ: Նման դեպքերում զույգերը ցուցաբերում են խուսափողական վարք միմյանցից, լավագույն դեպքում փորձում են փոխել ամեն ինչ, օրինակ` սենյակի կահավորում, վարագույրերի գունավորում և այլ արտաքին էլեմենտներ, սեռական ձանձրույթից ծնված խնդիրները հաղթահարելու համար: Մինչդեռ այս ամենը, անշուշտ, կազմում են էսթետիկ մասը և ունեն կարևոր նշանակություն, բայց ոչ առանցքային ֆիզիկական և հոգեկան առողջ կին-տղամարդ փոխհարաբերություններում:
Այսպիսով խուսափելու համար վերոնշյալ սեռական ձանձրույթ վերապրելուց անհրաժեշտ է ճանաչենք ինքներս մեզ, ընդունենք մեզ մեր դրական և բացասական կողմերով, չփորձենք հասարակության մեջ մեր կողմից հորինված “դերով” հանդես գալ ու անընդհատ ռեալիզացվելու պայմաններ փնտրենք և որ ամենակարևորն է իրականությունը ընկալենք այնպես ինչպես այն կա:
19.10.2012 Կարդացեք նաև
Այս օրերին շատ ակտուալ թեմա է կորոնավիրուսային հիվանդությունը։ Կարևոր է իմանալ կորոնավիրուսի ազդեցությունը սեռական հարաբերության վրա...
09.04.2020
Ամերիկյան գիտնականները սովորել են վերահսկել ինտիմ գործընթացը՝ միացնելով կամ անջատելով զուգընկերների սեռական ցանկությունը նրանց օրգանիզմների վրա մագնիսական դաշտի ազդեցության միջոցով...
09.12.2016
Ռոբոտները, որոնք ամբողջությամբ կկարողանան ընդօրինակել մարդկանց սեքսուալ կարողությունները, ԱՄՆ-ում կհայտնվեն 2017թ․ և կարժենան մինչև 15 հազար ԱՄՆ դոլար։ RealDoll նոր սեքս-խաղալիքները, որոնք արտադրում է...
01.11.2016
Գիտնականների խումբը` նյարդակենսաբան Նիկոլ Փրաուսի գլխավորությամբ, հերքել է հոգեբանական վիճակի եւ սեռական հարաբերությունների որակի հետ օրգազմի տարբեր տեսակների կապի մասին Զիգմունդ Ֆրոյդի տեսությունը...
17.10.2016
Շվեդական Lelo ընկերությունը ստեղծել է «ապագայի պահպանակներ», որոնք մի քանի անգամ ամուր են ավանդականից: Այս մասին հայտնում է Tech Insider-ը: Ընկերության հիմնադիր Ֆիլիպ Սեդիքի խոսքով՝ չնայած հեղափոխական...
16.06.2016
Կանադացի գիտնականները պարզել են, թե ինչ ինտիմ կյանքի պայմաններում ամուսինները կլինեն երջանկության առավելագույն մակարդակին: «Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ` Տորոնտոյի համալսարանի Միսիսոգի...
20.11.2015
Ամերիկացի հոգեբանները պարզել են, թե որ մտքերն են օգնում երկարացնելու սեռական գործողությունը, հայտնում է nv.ua-ն...
19.08.2015
Գիտնականները հետազոտել են սեռական զսպվածության հետևանքները մարդու վրա: Ավելին, հետազոտության արդյունքերը տարբեր են եղել կանանց և տղամարդկանց մոտ: Եթե ինտիմ կյանքի...
19.05.2015
Յուրաքանչյուր տարի աշխարհում գրանցվում է անցանկալի հղիության մոտ 85 մլն դեպք, ինչը կազմում է հղիությունների ընդհանուր թվի 40 տոկոսը: Այդ հղիությունների կեսն ավարտվում է արհեստական ընդհատմամբ, 12 տոկոսը՝ վիժումով, իսկ...
09.02.2015
Պարզվել է, որ ստամոքսում արտազատվող ախորժակի հորմոնը (գրելին) ուժգնացնում է սեռական ցանկությունը: Դա են ապացուցում մկների վրա անցկացված գիտափորձերը, գրում է Zee News-ը...
30.01.2015
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYiWC5b6' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ